Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները աճել են 3,4%-ով

1 Min Read

2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի զբոսաշրջությունից ստացված եկամուտները աճել են 3,4%-ով, հաշվարկել են Galt & Taggart ներդրումային ընկերությունում։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ եկամուտները կազմել են 835 միլիոն դոլար։ Միայն մարտ ամսին զբոսաշրջային եկամուտները աճել են 8,7%-ով, կազմելով 300 միլիոն դոլար։ Ընկերության կանխատեսմամբ՝ 2025 թվականին Վրաստանի զբոսաշրջությունից ստացվող ընդհանուր եկամուտը կհասնի 4,5 միլիարդ դոլարի։

▪️ 2024 թվականին երկիրը ստացել է ռեկորդային 4,42 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտ, ինչը 7,3%-ով ավելի է, քան նախորդ տարում, հայտնել էր Վրաստանի ազգային բանկը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով