$25 մլն՝ երկրի կայուն զարգացման ու սոցիալական անհավասարության նվազեցման համար․ ԱրարատԲանկն ու FMO-ն վարկային պայմանագիր են ստորագրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

25 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրում ԱրարատԲանկն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը։ Միջազգային համագործակցության փաստաթուղթը ստորագրում են Մհեր Անանյանն ու Ռուհի Քոսգուն։

ԱրարատԲանկն ու FMO-ն աշխատում են ավելի քան 10 տարի, մինչ այսօր FMO-ից ներգրավված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ բանկի գործադիր տնօրենի՝ ԱրարատԲանկի համար ռազմավարական նշանակություն ունի կանաչ և սոցիալապես կարևոր ծրագրերի իրականացումը․

«Այն կնպաստի մեր երկրի կայուն զարգացմանը, կնվազեցնի սոցիալական անհավասարությունը»,- համոզված է Մհեր Անանյանը:

FMO-ի ֆինանսական հաստատության ղեկավարն ուրախ է, որ այս ծրագրով մի կողմից նպաստում են Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, մյուս կողմից` ԱրարատԲանկի վարկային պորտֆելի աճին ու ընկերության կայուն զարգացման ռազմավարությանը։ Ռուհի Քոսգուն լիահույս է, որ նոր վարկը նպաստելու է բնապահպանական ծրագրերի ավելացմանը, մեր երկրում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով