Որքա՞ն գինի է արտահանվել Ռուսաստանից Չինաստան 

1 Min Read

ՌԴ Գյուղատնտեսության նախարարության «Ագրոարտահանման կենտրոնի» տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ռուսական գինու արտահանումը Չինաստան կազմել է գրեթե 700 տոննա, ինչը 3,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

«Փորձագետների նախնական գնահատականներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը Չինաստան արտահանել է գրեթե 700 տոննա խաղողի գինի՝ ընդհանուր մոտավորապես 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Բնական արտահայտությամբ արտահանումն աճել է 3,2 անգամ, իսկ արժեքային առումով՝ 4,3 անգամ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ», — նշվում է հաղորդագրության մեջ։

«Ագրոարտահանման» կենտրոնի տվյալներով՝ երեք ամսում Ռուսաստանը արտահանել է շուրջ հազար տոննա գինի։ Բնական արտահայտությամբ հիմնական ներմուծող երկրներն են դարձել Չինաստանը՝ 72% բաժնով, և Թուրքիան՝ 18% բաժնով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով