Տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ոլորտը։ Վերջինիս ծավալների փոփոխությունները շղթայական կերպով ազդեցություն են ունենում տնտեսության մյուս ճյուղերի վրա։ Արդյունաբերության համախառն արտադրանքի շարունակական անկումը կարող է վտանգի տակ դնել ողջ տնտեսությունը։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը Հարավային Կովկասի երեք հանրապետություններում․
Նախ արձանագրենք հետևյալ կարևոր հանգամանքը. այն պարագայում, երբ Ադրբեջանում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը դիտվել է 2 ամիս շարունակ, ապա Հայաստանում՝ 4 ամիս շարունակ։
Վրաստանի պարագայում վիճակագրական տվյալները ներկայացվում են եռամսյակային կտրվածքով, որի դեպքում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների որևէ անկում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ չի արձանագրվել։
Նկատենք, որ 2025թ․ փետրվարին 2024թ․ փետրվարի համեմատ Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը կազմել է մոտ 27%, իսկ Ադրբեջանում՝ 1․9%։
Վրաստանի պարագայում 2024թ․ 4-րդ եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը կազմել է 9․03%։
ԱրարատԲանկ․ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ, եթե նույնիսկ Վրաստանում 2025թ․ առաջին եռամսյակում ևս արձանագրվի արդյունաբերության համախառն արտադրանքի անկում և ենթադրենք, որ Հարավային Կովկասի երեք տնտեսությունների արդյունաբերության ոլորտի անկումները կապված են արտաքին ազդակների հետ, ապա Հայաստանում արձանագրված անկման խորությունը ցույց է տալիս, որ բացի արտաքին ազդակների ազդեցությունից ցուցանիշի վրա կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում վարվող «արդյունավետ» տնտեսական քաղաքականությունը, որն իրապես վերանայման կարիք ունի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում