ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

Բոլոր երկրներում տնտեսության զարգացման կարևորագույն օղակներից է երկրի տրանսպորտային համակարգը։ Վերջինիս աշխատանքի արդյունավետությունից է կախված նաև երկրի տնտեսության զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները։ Նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրում  արտաքին և ներքին տրանսպորտային կապերը չափազանց ծավալուն և բազմազան են։

 Դրա մասին են վկայում ՀՀ ուղևորափոխադրումների ծավալները

Գծապատկեր 1․ Ուղևորափոխադրումների ծավալը 2022թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակներում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ուղևորափոխադրումների մակարդակը 2022թ․-ի երկրորդ և առաջին եռամսյակներում կազմել է համապատասխանաբար 39,376 և 31,655 հազ․ մարդ։ Նկատենք, որ ուղևորափոխադրումների ծավալը, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է մոտ 41%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ մոտ 24%-ով։

Հետաքրքիր է նաև ուսումնասիրել բեռնափոխադրումների ծավալը․

Գծապատկեր 2․ Բեռնափոխադրումների ծավալը` 2022թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակներում

2022թ․-ի երկրորդ և առաջին եռամսյակներում բեռնափոխադրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 4,670․4 և 3,662․2 հազ․ տոննա։ Նկատենք, որ 2022թ․-ի երկրորդ եռամսյակում բեռնափոխադրումների ծավալը, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է մոտ 9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ մոտ 28%-ով։

Կիսվեք այս հոդվածով