«Այն ժամանակավրեպ է դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք և համարժեք իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»,- նշել է ԱԺ-ում հիմնական զեկույցով հասնդես եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսիյանը:
Այս խմբակցության բերված նախագծով առաջարկում է չեղարկել համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը: Ըստ պատգամավորի, այն ժամանակավրեպ է:
Նշենք, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը նշեց, որ ՔՊ-ն դեմ քվեարկի նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ժողովրդին խաբում են, նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում