AraratBank-ը փնտրում է ներքին դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ

1 Min Read

Աշխատանքի նկարագիրը`

  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի շրջանակներում Բանկում ձեռնարկվող միջոցառումների ու գործընթացների ապահովում։
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման տեսանկյունից Բանկի կատարած գործարքների և հաստատած գործարար հարաբերությունների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանության ապահովում։

Աշխատանքային պարտականությունները`

  • Գործառնական օր համակարգում oրական կտրվածքով Բանկի անունից Լիազոր մարմնին պարտադիր տրամադրման ենթակա (առկայության դեպքում նաև կասկածելի) գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:
  • Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով վերլուծությունների իրականացում:
  • Տեղեկատվություն տրամադրող ստորաբաժանումների կողմից բաժնին ներկայացված պարտադիր տեղեկացման և Կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, ամփոփում, պահպանում:
  • ՓԼ/ԱՖ կանխարգելմանն առնչվող անձանց համար ՓԼ/ԱՖ կանխարգելման պահանջների վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
  • Բաժնի պետի հանձնարարականների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականությունների կատարում:

Ներկայացվող պահանջները`

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն (բանկային գործ, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում):
  • Ֆինանսաբանկային համակարգի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
  • Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի անհրաժեշտ իմացություն:
  • Հայերեն, Ռուսերեն և Անգլերեն լեզվի իմացություն:
  • Թիմային աշխատանք, խնդիրների լուծում, բանակցություններ և հաղորդակցություն,  միջանձնային հարաբերություններ, կոնֆլիկտների կառավարում, տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում:

Մանրամասների համար անցնել հղումով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով