Mercedes-Benz-ը կհրաժարվի ևս երկու մոդելից

1 Min Read

Ընկերությունը դադարեցնելու է երկու կոմպակտ կոմերցիոն ավտոմեքենաների՝ Citan-ի և T-Class-ի արտադրությունը, հայտնել է Reuters-ը։

Ավտոմեքենաների արտադրությունից հրաժարվելու որոշումը կապված է գերմանական ընկերության ցանկության հետ՝ կենտրոնանալ միջին և խոշոր չափերի ֆուրգոնների վրա, ինչպես նաև մոդելային շարքի օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Citan-ը կոմպակտ ֆուրգոն է՝ նախատեսված կոմերցիոն օգտագործման համար, իսկ T-Class-ը նրա տարբերակն է՝ ուղղված անհատական օգտագործմանը։ Ավտոմեքենաները փուլ առ փուլ կհանվեն արտադրական գծից 2026 թվականի կեսերին՝ ինչպես բենզինով, այնպես էլ էլեկտրական մոդիֆիկացիաներով, հայտնում է Automobilwoche-ը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով