Տիցիանի նկարը աճուրդի է հանվել 12 միլիոն ֆունտ ստերլինգով

1 Min Read

Աճուրդի է հանվել իտալացի նկարիչ Տիցիանո Վեչելլոյի «Վեներան և Ադոնիսը» կտավը։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Լոտը գնահատվել է 12 մլն ֆունտ:

Նկարը վարպետի այն յոթ ստեղծագործությունների շարքից է, որտեղ պատկերված է հին հռոմեական բանաստեղծ Օվիդիսի «Փոխակերպումներ» պոեմի հերոսների՝ Վեներայի և Ադոնիսի ողբերգական պատմությունը։ Ըստ Sotheby’s-ի, սա Տիցիանի ամենակարևոր աշխատանքն է, որը կվաճառվի այս դարում։

Նկարչի կողմից ավելի ուշ ստեղծած նկարների մի քանի տարբերակներ պահվում են Լոնդոնի ազգային պատկերասրահում, Լոս Անջելեսի Գեթթի թանգարանում, Մադրիդի Պրադոյի թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Օքսֆորդի Էշմոլի թանգարանում, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում և Հռոմի Հնագույն արվեստի ազգային պատկերասրահում։

Կիսվեք այս հոդվածով