Capri Holdings ընկերության բաժնետոմսերը, որը նախկինում պատկանում էր Versace բրենդին, նվազել են մինչև $14.25՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը նվազագույն ցուցանիշ է, ըստ Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալների։
Ապրիլի 10-ին Capri Holdings-ի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Prada նորաձևության տունը գնել է Versace բրենդը։ Գործարքի արժեքը կազմել է $1.375 միլիարդ, և այն նախատեսվում է ավարտել 2025 թվականի երկրորդ կեսին։
Capri-ի գլխավոր տնօրեն Ջոն Այդոլն ասել է․
«Այս գործարքը արտահայտում է մեր ձգտումը՝ բարձրացնելու բաժնետերերի արժեքը, ամրապնդելու ֆինանսական կայունությունը և ապահովելու Michael Kors և Jimmy Choo բրենդների ապագա աճը»։
Capri Holdings-ում ակնկալում են, որ Versace-ի վաճառքը ընկերությանը մի շարք առավելություններ կբերի, այդ թվում՝ ֆինանսական հաշվեկշռի կայունացում, արագացված ներդրումներ Michael Kors-ի բրենդում և բաժնետերերի արժեքի աճ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը կարող է կազմել մոտ $1.6 միլիարդ։ Մարտ ամսին Bloomberg-ը գրել էր, որ Prada-ն պատրաստվում է գնել Versace-ն այդ գնով, ինչի ֆոնին Capri Holdings-ի բաժնետոմսերը աճել էին։ Սակայն նոր մաքսատուրքերի պատճառով, որոնք սահմանել էր նախագահ Դոնալդ Թրամփը, գործարքը մի պահ վտանգված էր։
Bloomberg-ը նաև նշել էր, որ Versace-ի գնումը թույլ կտա Prada-ին դառնալ ավելի մեծ իտալական խաղացող, որը կկարողանա մրցակցել ֆրանսիական շքեղության հսկաների՝ LVMH-ի և Kering-ի հետ։ UBS Group AG-ի վերլուծաբանները նշել են․
«Prada-ն ունի բոլոր հնարավորությունները՝ Versace բրենդի ներուժը երկարաժամկետ հեռանկարում լիովին իրացնելու համար, ինչը կարող է նրան դարձնել Իտալիայի պատասխանը Ֆրանսիայի շքեղության կոնգլոմերատներին»։
Մարտին հայտարարվեց, որ Դոնատելլա Վերսաչեն լքում է բրենդի գլխավոր ստեղծագործական տնօրենի պաշտոնը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում