Որքա՞ն է կազմել Ռուսաստանում վճարովի ավտոճանապարհներից եկամուտը

1 Min Read

2024 թվականին Ռուսաստանում վճարովի ավտոճանապարհներից ստացած եկամուտը կազմել է 121,8 միլիարդ ռուբլի:

Պետական «Ավտոդոր» ընկերությունը 2024 թվականի արդյունքներով վճարովի ճանապարհներից շահույթ է ստացել 121,8 միլիարդ ռուբլի, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ տարում (2023-ին՝ 80,2 միլիարդ ռուբլի), հաղորդում է «Коммерсант»-ը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։

Ինչպես նշում է պարբերականը, սկզբնապես «Ավտոդորը» 2024 թվականին պլանավորում էր հավաքագրել 105 միլիարդ ռուբլի, սակայն փաստացի հավաքագրվել է 16%-ով ավելի։

Եկամուտների աճից բացի, ընկերությունը նաև հաղորդել է պետական սուբսիդիաների աճի մասին։ Ֆեդերալ բյուջեից ճանապարհների կառավարման համար տրամադրված սուբսիդիաները աճել են՝ 35,3 միլիարդից մինչև 89,5 միլիարդ ռուբլի, իսկ շինարարության և վերակառուցման սուբսիդիաները՝ 85,8 միլիարդից մինչև 100,6 միլիարդ ռուբլի։

Միևնույն ժամանակ, վստահելի կառավարման ծախսերը ճանապարհների վրա աճել են՝ 95,2 միլիարդից մինչև 127 միլիարդ ռուբլի, իսկ շինարարության և վերակառուցման ծախսերը կրճատվել են՝ 581 միլիարդից մինչև 259 միլիարդ ռուբլի (որից 227 միլիարդը ծախսվել է Մ-12 ավտոճանապարհի կառուցման վրա)։

«Ավտոդոր»-ը եկամուտների աճը բացատրել է վճարովի արագընթաց ճանապարհների պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև Մոսկվայից Կազան տանող Մ-12 մայրուղու բացումով, որը սկսեց գործել 2023 թվականի վերջին և լայնորեն օգտագործվեց 2024 թվականին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով