Ջոն Լենոնի վերջին նամակը վաճառվել է $ 64 հազարով

1 Min Read

The Beatles-ի անդամ Ջոն Լենոնի վերջին նամակը, որը գրել է մահից մի քանի ժամ առաջ, աճուրդում վաճառվել է $ 64 հազարով։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Սպասվում էր, որ նամակի արժեքը կկազմի 30-ից 50 հազար դոլար, սակայն աճուրդի վերջին օրը պոտենցիալ գնորդների թիվն ավելացավ, իսկ լոտը թանկացավ։ Արդյունքում Gotta Have Rock and Roll աճուրդի տունը երաժշտի նամակը վաճառեց 63 750 դոլարով։

Նամակի վրա արտիստը թողել է իր ստորագրությունը՝ նախքան այն ուղարկելը իր հաշվապահ Բարրի Նիքոլսին։ Նշվում է, որ դրանում Լենոնը երեք վստահված անձանց է նշել՝ The Beatles-ի տարեկան ժողովում իր անունից քվեարկելու համար, որը պետք է անցկացվեր 9 օր անց Լոնդոնում։ Մի քանի ժամ անց երաժիշտը սպանվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեյվիդ Չեփմենին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, հերթական անգամ մերժել են վաղաժամկետ ազատ արձակումը:

Կիսվեք այս հոդվածով