Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Ուկրաինան իր տարածքով դեպի Եվրոպա անցնող «Գազպրոմ» գազատարի վերահսկողությունը հանձնի Միացյալ Նահանգներին, գրում է Reuters-ը։
«Լարվածությունը առաջացել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված նոր, ավելի ընդարձակ համաձայնագրի նախագծի պատճառով։ Փաստաթուղթը Միացյալ Նահանգներին արտոնյալ մուտք է տալիս ուկրաինական հանքավայրերին և պարտավորեցնում է Կիևին արտադրության եկամուտները փոխանցել ընդհանուր ներդրումային հիմնադրամի», — ասվում է հոդվածում։
Նշված համաձայնագիրը չի ապահովում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ։ Հայտնի է, որ Ուկրաինան արդեն վարձել է Հոգան Լավելսի փաստաբաններին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության խոսնակը հաստատել է, որ երկրների միջև բանակցությունները շարունակվում են՝ դրանք անվանելով «տեխնիկական»։ Ապրիլին վարչապետ Դենիս Շմիգալը և ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն կայցելեն Վաշինգտոն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ հանդիպումներ ունենալու համար։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է համաձայնության գալ ուկրաինական հանքանյութերի, այդ թվում՝ արժեքավոր հազվագյուտ մետաղների վերաբերյալ՝ որպես պատերազմը դադարեցնելու իր պայմանների մաս և ԱՄՆ-ի միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը Կիևին վերադարձնելու միջոց», — ասվում է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում