Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:
ՀՀ–ում ամեն օր ավտովթարների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում՝ 16-ը: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2025-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 988 ՃՏՊ, որի հետևանքով գրանցվել են 60 զոհ և 1391 վիրավոր:
7000 դրամ տուգանք այն առաքիչներին, ովքեր առաքում կատարելիս հեծանիվը, կամ մոպեդն առանց սաղավարտի, կամ չկոճկած սաղավարտով կվարեն: Նախորդ շաբաթ նոր օրենքի մասին է իրազեկել ՆԳՆ-ը:
Կտրուկ անկում կոնյակի արտադրության ոլորտում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ.-ի հունվար փետրվարին Հայաստանում արտադրվել է 2,017.2 հազար լիտր կոնյակ։ 2023թ. համեմատ՝ 45.3%-ով ավելի քիչ ենք կոնյակ արտադրել:
Ի՞նչ պարենամթերք է արտահանել Հայաստանը 2024 թ․: Առաջին տեղում միրգն է՝ 93 հզր տոննա ծավալով, երկրորդում՝ կոնյակը՝ 80 հզր տոննա, և երրորդ տեղում հանքային ջրերն են՝ 38 հզր տոննա ծավալով։
Ի դեպ, երկնիշ թվով նվազել է խաղողի արտահանումը: 2024 թ․ 2023 թ․ համեմատ խաղողի արտահանման ծավալները կրճատվել են 22 %-ով՝ կազմելով մոտ 12 հզր տոննա։ Փոխարենն աճ ունենք պանրի մասով: 2023-ի համեմատ պանրի արտահանման ծավալներն աճել են 44%-ով՝ կազմելով մոտ 1,919 տոննա։
Եվ վերջում՝ ո՞ր երկներն են ամենից շատ հայկական ապրանք գնում Wildberries-ից: Պարզվում է մեր ապրանքներն ամենաշատը հետաքրքրում են Ղրղզստանի բնակիչներին, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդում՝ Ուզբեկստանը։Առաջատար ղրղզների թոջ 5 պահանջված հայկական ապրանքներն են.
Ինտերիերի պարագաներ
Ոսկերչական իրեր
Սնունդ
Ներքնազգեստ
Կահույք: