ԱՄՆ-ի կողմից պատրաստված ուկրաինական հանքանյութերի օգտագործման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը նախատեսում է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա անցնող «Գազպրոմ» խողովակաշարի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել ամերիկյան պետական կորպորացիային։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ նախագիծը քննարկվել է ուրբաթ օրը Վաշինգտոնում։ Գործակալությունը նշում է, որ բանակցությունները լարված են եղել, և դրանց հաջողության հավանականությունը գնահատվում է ցածր։ Reuters-ի աղբյուրներից մեկը մթնոլորտը բնութագրել է որպես «խիստ թշնամական»՝ ընդգծելով «մաքսիմալիստական» մոտեցումը, որը շարադրված էր մարտ ամսվա ԱՄՆ նախագծում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ խորհրդակցությունները
Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը որպես համաձայնագրի արտաքին խորհրդատու վարձել է «Հոգան Լովելս» իրավաբանական ընկերությունը։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նույնպես սպասվում է, որ երկու շաբաթից կժամանեն Վաշինգտոն՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին։
Մասնավորապես, ապրիլի 25-ին կկայանա նախարարական հանդիպում՝ նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում