Ապրիլի 9-ից որոշ հաճախորդներ, որոնք սպասարկվում են Citigroup ընկերության դուստր՝ Սիթիբանկում, սկսել են ստանալ վճարումներ՝ կուպոնների և արժեթղթերի մարման դիմաց։ Նախկինում այս ակտիվները սառեցված էին։ Այս մասին հաղորդում է Wealth IQ-ն՝ հղում անելով հաճախորդների տվյալներին։
Ներդրումային ընկերության տեղեկություններով՝ որոշ օգտատերեր ստացել են ակտիվների մի մասը, իսկ ոմանք՝ ամբողջ գումարը։ Վճարումները փոխանցվում են բրոքերային հաշիվներին այն հաճախորդների, որոնք ավելի վաղ տրամադրել էին իրենց անձնական տվյալները՝ բանկի լրացուցիչ հարցման շրջանակում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Citigroup-ը սկսեց տեղեկացնել ռուսաստանցիներին իր կորպորատիվ բիզնեսի դադարեցման մասին ՌԴ-ում։ 2024 թվականի հուլիսին Սիթիբանկը նախազգուշացրեց Ռուսաստանում դեբետային քարտերի աշխատանքը դադարեցնելու մասին։ Սեպտեմբերից բանկի միջոցով անհնար է վճարումներ, փոխանցումներ կամ QR-կոդով գնումներ կատարել արագ վճարումների համակարգով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում