ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2 Min Read

ԱրարատԲանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ, մասնակից եղան «Թաքուցյալ մատյաններ» ցուցադրությունների շրջանակում կազմակերպված Շուրիշկանի ավետարանի ցուցադրությանը՝ մշակութային յուրօրինակ մթնոլորտում հաղորդակից լինելով ավետարանի զորությանը և այն պահոց վերադարձնելու արարողությանը։  

Կարևորելով ԱրարատԲանկի ներդրումն ու աջակցությունը Մատենադարանի զարգացման գործում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը սիրով հրավիրել էր բանկի ղեկավարներին և աշխատակիցներին` ապրիլի 10-ին մասնակից լինելու Շուրիշկանի ավետարանի բացառիկ ցուցադրության փակման արարողությանը։

Մեկ ամիս շարունակ՝ մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, Մատենադարանում Շուրիշկանի ավետարանի ցուցադրության ընթացքում, հազարավոր այցելուներ մեր հայրենիքի և Սփյուռքի տարբեր բնակավայրերից հնարավորություն ունեցան դիմել խնդրակատար ավետարանին։

«Թող շատանան Մատենադարան եկող մարդիկ և դուրս գան այստեղից ավելի արժեքավոր հայ դարձած։ Մենք ուրախ ենք, որ այդ գործում ունենք մեր փոքր ներդրումը և խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ»,-  ներկաներին դիմեց ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցել են Մատենադարանին՝ առանձնացնելով ԱրարատԲանկի կարևոր դերը։ Նա անդրադարձավ Շուրիշկանի ավետարանը Մատենադարանին նվիրաբերող Մատթեոս Ծառուկյանի ընտանիքին` նշելով, որ  նրանց ժառանգները ևս ներկա են միջոցառմանը և կրում են արժեքների նկատմամբ իրենց նախնիների պատասխանատվությունը։

«Ուզում եմ, որ Շուրիշկանի ավետարանի կարևոր բարեխոսությունը, աստվածանվեր ազդեցությունը դիպչի Հայաստանի, հայ ազգի արմատին»,- Վահե Ծառուկյանի բարեմաղթանքն անձնական չէր՝ թող ավետարանի, և առհասարակ, մեր բոլոր սրբությունների միջնորդությամբ մեր երկիրը դուրս  գա այս վտանգավոր շրջափուլից և մեր բոլոր գործողությունները պսակվեն հաջողությամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


ԱրարատԲանկը՝  ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով