Չինաստանը բարձրացրել է ամերիկյան արտադրանքի վրա ներմուծման մաքսատուրքերը

1 Min Read

Չինաստանը բարձրացրել է ամերիկյան արտադրանքի վրա ներմուծման մաքսատուրքերը՝ 84 տոկոսից մինչև 125 տոկոս՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ Պետխորհրդի մաքսային հանձնաժողովը։

«Չինաստանը կբարձրացնի բոլոր ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84 տոկոսից մինչև 125 տոկոս՝ սկսած ապրիլի 12-ից», — նշվում է Bloomberg գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պեկինն այս քայլը կատարել է այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց, որ չինական արտադրանքի վրա մաքսատուրքերը կբարձրացվեն մինչև 145 տոկոս։

ՉԺՀ Պետխորհրդի հայտարարության մեջ նաև նշվում է, որ չինական ապրանքների վրա չափազանց բարձր մաքսատուրքերի սահմանումը «լուրջ խախտում է միջազգային առևտրատնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և առողջ տրամաբանության»։

Հանձնաժողովը Վաշինգտոնի գործողություններն անվանել է բացարձակապես միակողմանի քայլեր՝ վախեցնելու և հարկադրելու նպատակով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով