«Գլորիա Ջինս» ընկերությունն ընդունել է որոշում՝ փակել պատանիների հագուստի Ready! Steady! Go! բրենդի խանութները, որոնք գործարկվել էին անցյալ տարի։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում տալով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրի, ինչպես նաև առևտրային անշարժ գույքի շուկայում աշխատող խորհրդատուների։
Ինչպես նշում են աղբյուրները, վաճառատան երեք խանութ էր գործում՝ Կազանի «Պարկ Հաուս» առևտրի կենտրոնում, Սոչիի «Դեմոկրատիչեսկի» և Վոլգոգրադի «Ակվարել» կենտրոններում։
«Ներկայումս առաջին երկու խանութներն արդեն դադարեցրել են աշխատանքը, իսկ վերջինը կփակվի 2025 թվականի մայիսին», — նշել են նրանք։
«Կամա Կապիտալ» հոլդինգի ներկայացուցիչը, որը հանդիսանում է Վոլգոգրադի «Ակվարել» առևտրի կենտրոնի սեփականատերը, հայտնել է, որ Ready! Steady! Go! բրենդը ներկայումս զբաղեցնում է 750 քմ տարածք։ Սակայն պայմանագրի ժամկետների վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ready! Steady! Go! խանութների փակման որոշման պատճառը մի շարք գործոնների համադրությունն է, որոնցից հիմնականը՝ ցածր վաճառքներն են եղել։
Մյուս աղբյուրը նշել է, որ ընկերությունը, ամենայն հավանականությամբ, որոշել է կենտրոնանալ իր հիմնական ապրանքանիշի զարգացման վրա։ Նրա տվյալներով՝ «Գլորիա Ջինս»-ը շարունակելու է վաճառել Ready! Steady! Go! ապրանքանիշի հագուստը՝ դրա համար առանձնացված գոտիներում՝ իր խոշոր գործող խանութներում։
Հիշեցնենք, որ «Գլորիա Ջինս»-ը պատանիների հագուստի նոր բրենդի՝ Ready! Steady! Go! գործարկման մասին հայտարարել էր 2023 թվականի ամռանը, իսկ խանութներն իրենց դռները բացել էին 2024 թվականի մայիսին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում