Անկումներն արդյունաբերությունում շարունակվում են. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Անկումներն արդյունաբերության ոլորտում շարունակվում են։ 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ծավալները կրճատվել են շուրջ 27%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0․6%-ով։ Արդեն մի քանի ամիս է` ինչ արդյունաբերության ոլորտում արձանագրվում են անկումներ։ Սա տեղի է ունենում նաև հարկային բեռի ավելացման համատեքստում։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 10․4%: Փաստացի, 2025թ․ հունվար-փետրվարին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերությունում արձանագրվել է մոտ 19% անկում։


Աճի տեմպերի անկում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներում. պատկերը՝ 2000-2024թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունները 2025թ․ փետրվարին նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ըստ արդյունաբերության տարբեր ոլորտների, կարող ենք ուսումնասիրել ստորև․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 29․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 28․3%։

Մշակող արդյունաբերության համախառն արտադրանքի անկումը 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում է 33․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է աճ 9․5%-ով։

Մյուս ոլորտներում 2025թ․ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ գրանցվել են աճեր, իսկ նախորդ ամսվա համեմատ`անկումներ։

Անկումներն արդյունաբերությունում այնքան էլ դրական ազդանշաններ չեն և պետք է ամեն գնով կասեցնել դրանց շարունակականությունը։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով