2025թ․ մարտին աշխարհում իրավիճակը լարված է եղել`պայմանավորված Թրամփի կոշտ քաղաքականությամբ, ռուս-ուկրաինական չլուծված հակամարտությամբ, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների անորոշությամբ ու բազմաթիվ այլ հին ու նոր խնդիրներով։ Այս ամենը չի կարող որևէ կերպ չանդրադառնալ տարբեր երկրների տնտեսական առանցքային ցուցանիշների վրա։
Այս պայմաններում ՀՀ-ում 2025թ․ մարտին 2024թ․ մարտի համեմատ գնաճը հաստատվել է 3․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․5% մակարդակում։
Իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում հետևյալն է․
2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում ու Արտաշատում՝ 4․3%, Հրազդանում՝ 4% և Կապանում՝ 3․8%։
2025թ․ մարտին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Իջևանում՝ 1%, Աշտարակում և Կապանում՝ 0․7%։
Աղքատության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Շիրակում. Պատկերը Երևանում և մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Ուսումնասիրենք 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%։
Ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։ Կրթության ոլորտում ամենամեծ գնանակումը նկատվել է Հրազդանում՝ 1․1%-ով։
Սննդամթերի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5․4%։
Ամենաբարձր գնաճը հաստատվել է Գյումրիում՝ 7․8% և Արտաշատում՝ 5․9%։
Ամենախոր գնանկումը նկատվել է հագուստի և կոշիկի շուկայում՝ 3%-ով։ Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Եղեգնաձորում՝ -6%, Վաղարշապատում՝ -4․6% և Երևանում՝ -4․2%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում