Կուտակված էկոլոգիական խնդիրները լուծելու փոխարեն ԱՄՆ-ն և իր դաշնակիցները միլիարդավոր դոլարներ են ծախսում ռուս-ուկրաինական մարդասպանության վրա։ Բացի այդ՝ ԱՄՆ նոր իշխանությունները ոչ միայն չեն վարում հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականություն, այլև ամբողջությամբ փոխում են նախկին իշխանությունների կողմից իրագործված «կանաչ» ռազմավարությունը։
Մասնավորապես, նորից անցում է կատարվում հանքերի շահագործմանը, որոնք զգալի վնաս են հասցնում բնությանը՝ ապահովելով կարճաժամկետ օգուտներ։
ԱՄՆ-ն երկիր մոլորակն աղտոտող առաջատար երկրներից մեկն է։ Այս համատեքստում ԱՄՆ իշխանությունների շրջադարձը դեպի անցյալ մեծ վնաս է պատճառում էկոլոգիական շարժմանը։
Այս համատեքստում կարևորվում է «կանաչ» էներգետիկան, որի էությունը կայանում է նրանում, որ էլեկտրաէներգիան ստանում են վերականգնվող աղբյուրներից։ Արդյունքում մարդիկ սկսում են սովորական էլեկտրաէներգետիկային զուգահեռ սպառել նաև վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան։
2024թ․ ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալներում «կանաչ» էներգիայի ծավալների զգալի մեծ մասնաբաժիններ են արձանագրել հետևյալ երկրները․
Ներկայացված ցանկը գլխավորում է Նորվեգիան, որտեղ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներում «կանաչ» էներգիայի մասնաբաժինը կազմել է 72%:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Շվեդիան՝ 54% մասնաբաժնով։ Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների 50%-ը վերկանգնվող աղբյուրներից է գոյանում։
Ցուցակը եզրափակում է Չիլին՝ 30% մասնաբաժնով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում