Պետական բյուջեն երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, որը ներկայացնում է կառավարության կողմից նախանշված երկրի զարգացման հիմնական ուղղություններըտվյալ տարում։
2025թ․ հունվար-փետրվար ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի ծավալները կազմել են ֏321,565.5 մլն, որը 2024թ․ հունվար-փետրվար ժամանակահատվածի համեմատ աճել է 0․3%-ով։
IT ընկերությունների բանկերը բացել են մոտ 60 միլիոն էլեկտրոնային դրամապանակ և քարտ
Հետաքրքիր է ուսումնասիրել՝ կատարված ծախսերը` ըստ տարբեր ուղղությունների․
2025թ․ հունվար-փետրվարին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերի ամենամեծ աճը՝ շուրջ 4․5 անգամ, արձանագրվել է տնտեսական հարաբերությունների մասով։ Արդյունքում տնտեսական հարաբերություններին ուղղվել է շուրջ ֏14,068.5 մլն։
2025թ․ հունվար-փետրվարին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 22%-ով աճել են հասարակական կարգի անվտանգության և դատական գործունեության վրա կատարվող ծախսերը։
18%-ով աճել են կրթության ծախսերը՝ 2025թ․ հունվար-փետրվար ժամանակահատվածում կազմելով ֏22,124.6 մլն։
2025թ․ հունվար-փետրվարին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 57%-ով կրճատվել են ծախսերը բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններերի մասով։ 21%—ով կրճատվել են ծախսերը սոցիալական պաշտպանության մասով՝ կազմելով ֏106,697.4 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում