Թուրքիայի արժութային պահուստները հալչում են աչքի առաջ

1 Min Read

Մարտի 19-ից, երբ կալանավորվեց ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, Թուրքիայի կենտրոնական բանկի արժութային պահուստները նվազել են 41,5 միլիարդ դոլարով։

Արդյունքում երկրի զուտ արժութային պահուստները նվազել են մինչեւ 19,3 մլրդ դոլար։

Ավելի վաղ Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանը հայտնել էր, որ թուրքական լիրայի կայունացման համար արժութային շուկայում երեք օրվա ինտերվենցիաների ընթացքում վաճառվել է 25 մլրդ դոլար։ Իմամօղլուի ձերբակալության օրը լիրան իջել է ավելի քան 11%-ով, իսկ Ստամբուլի ֆոնդային բորսայում առևտուրը բազմիցս դադարեցվել է։

Հրատարակության տնտեսական ակնարկը նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում, կարող է խաթարել իշխանությունների՝ մինչև տարեվերջ գնաճը 24% նվազեցնելու ծրագրերը։ Կենտրոնական բանկի մարտ ամսվա հետազոտության համաձայն՝ շուկայի մասնակիցների ակնկալիքները 30% են:

Թուրքիայում մարտին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 38,10%, որը փոքր-ինչ ցածր է փետրվարի ցուցանիշից (39,05%)։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով