Տարեկան միլիարդ եվրո՝ Ուկրաինային

1 Min Read

Բելգիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային տրամադրել երկկողմանի օգնության նոր փաթեթ, որի շրջանակներում Բրյուսելը խոստացել է տարեկան մեկ միլիարդ եվրո հատկացնել։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը, փոխանցում է Reuters-ը։

Բելգիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Բրյուսելը 2025 թվականին Ուկրաինայի Զինված ուժերին կփոխանցի առաջին F-16 կործանիչները:

«Այս տարի երկու F-16 կմատակարարենք պահեստամասերի համար, իսկ հաջորդ տարի, իհարկե, երկու կործանիչ կմատակարարենք: F-35 «Հենց F-35-ը գալիս է, F-16-ը գնում է, վերջ»,— ասել է նա։

Ավելի վաղ Բելգիայի վարչապետը Կիև էր ժամանել Բելգիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մաքսիմ Պրեվոստի և երկրի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Նշվում է, որ նրանք հանդիպում ունեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով