Եվրոպան հաստատել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

1 Min Read

Եվրամիության խորհուրդը հաստատել է ԱՄՆ ապրանքների մաքսատուրքերի առաջին փաթեթը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից։Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Եվրամիության երկրները կողմ են քվեարկել ԱՄՆ-ի դեմ առևտրային հակազդեցության միջոցներ մտցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ մաքսատուրքերը սահմանվում են ի պատասխան «ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերի» առաջին բլոկի և «կսկսվեն գանձվել ապրիլի 15-ից»։

Bloomberg-ի տվյալներով՝ մաքսատուրքերը կվերաբերեն 21 մլրդ եվրո արժողությամբ ԱՄՆ ներմուծմանը։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել 10% համընդհանուր սակագները, իսկ ապրիլի 9-ից սկսել են գործել անհատական ​​սակագները։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար սահմանել է 25% մաքսատուրք։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով