Ի պատասխան Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների՝ Չինաստանը 50%-ով բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, գրում է The New York Times-ը։
ԱՄՆ-ից Չինաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր մաքսատուրքն այժմ կազմում է 84%:
Չինաստանը նաև հայտարարեց, որ արտահանման հսկողություն է սահմանում ևս 12 ամերիկյան ընկերությունների վրա և ավելացրեց ևս վեց ամերիկյան ընկերությունների իր «անվստահելի կազմակերպությունների» ցուցակը, որոնք ենթակա են Չինաստանում կամ չինական ընկերությունների հետ բիզնես վարելու սահմանափակումների:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարեց չինական ապրանքների ներմուծման 34 տոկոս մաքսատուրքի մասին՝ այսպես կոչված «հայելային» մաքսատուրքերի շրջանակում։ Չինաստանը դրան արձագանքեց ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանելով 34%-ով։ Ավելի ուշ Թրամփը ասաց, որ չինական ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան մինչև 104% և կմնան այդ մակարդակում այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը չի համաձայնել Վաշինգտոնի հետ առևտրային գործարքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում