ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը «բանակցությունների սեղանի շուրջ նստելու» փոխարեն ավելացրել է ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը մինչև 84 տոկոս։
«Կարծում եմ՝ ցավալի է, որ Չինաստանն իրականում չի ցանկանում բանակցել։ Չինաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»,— ասել է Բեսենտը Fox Business-ին։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի Սակագնային Հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինը ապրիլի 10-ից կբարձրացնի ԱՄՆ-ից ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը մինչև 84 տոկոս՝ ի պատասխան Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի որոշման։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում