ԵՄ-ն չի նախատեսում երկարաձգել «առանց վիզայի առևտուրը» Ուկրաինայի հետ

1 Min Read

Եվրամիությունը մտադիր չէ երկարացնել Ուկրաինայի հետ «առանց վիզայի առևտուրը» այն բանից հետո, երբ դրա ժամկետը լրանա 2025 թվականի հունիսի 5-ին, հայտնում է European Pravda-ն։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս ամսաթվից հետո Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առևտրի պայմանները կվերադառնան նախապատերազմյան մակարդակին, և նոր առևտրային նախապատվություններ չեն մտցվի։

Աղբյուրը նշում է, որ 2025 թվականի հունիսի 6-ին կավարտվեն այն ինքնավար առևտրային միջոցառումները, որոնք ԵՄ-ն ներդրել է Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկսվելուց հետո։ Մասնավորապես, Ուկրաինայի համար կդադարեցվեն այնպիսի ապրանքների առևտրային նախապատվությունները, ինչպիսիք են հավի միսը, ձուն, մեղրը և այլն։

Սակայն քննարկվում են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կնքված ազատ առևտրի գոտու փոփոխությունները։ ԵՄ-ն ուկրաինական կողմի հետ միասին նախատեսում է բարենպաստ փոփոխություններ առաջարկել՝ ներառյալ որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ պողպատի, նախապատվությունները թողնելը։

Բացի այդ, քննարկվում են համաձայնագրի 29-րդ հոդվածի փոփոխությունները՝ երկու կողմերի համար ձեռնտու առևտրային պայմաններ ստեղծելու և Ուկրաինայի պատերազմից տուժած տնտեսությանը աջակցելու համար։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով