Գերմանիայի ապագա կանցլերը զգուշացրել է Թրամփին

1 Min Read

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության կոալիցիոն համաձայնագիրը ազդարարել է Գերմանիայի վերադարձը համաշխարհային ասպարեզ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հաշվի առնի դա։

Այս մասին հայտարարել է ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Reuters-ը։

«Գերմանիան կկատարի իր պաշտպանական պարտավորությունները և կաշխատի իր մրցունակության ամրապնդման ուղղությամբ»,— ասել է ՔԴՄ առաջնորդ Մերցը։

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը պետք է միասնական մոտեցում մշակի այն մաքսատուրքերի և տուրքերի նկատմամբ, որոնք Թրամփը սահմանել է աշխարհի շատ երկրների վրա։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով