Կրիպտո ակտիվները Հարավային Աֆրիկայում կդիտարկվեն որպես ֆինանսական ապրանքներ, որպեսզի կարգավորող մարմինների համար հեշտացվի վերահսկել շուկան և օգնի պաշտպանել սպառողներին: Ֆինանսական ծառայությունների մարմինը կրիպտո ակտիվները սահմանել է որպես «արժեքի թվային ներկայացում»:
Կրիպտո ակտիվը չի թողարկվում կենտրոնական բանկի կողմից, սակայն այն կարող է վաճառվել, փոխանցվել կամ պահվել էլեկտրոնային եղանակով՝ վճարումների, ներդրումների կամ օգտակար այլ ձևերի նպատակով:
Հայտարարությունը առաջին իրավական քայլն է, որն անհրաժեշտ է կրիպտո ակտիվների արդյունաբերությունը Հարավային Աֆրիկայի օրենսդրության դաշտ բերելու համար:
Ամբողջ աշխարհի կառավարությունները ձգտում են կարգավորել կրիպտո համակարգը՝ օգտատերերին անկայուն թվային արժույթներից և խաբեբաներից պաշտպանելու համար: ԱՄՆ կարգավորիչները և օրենսդիրները ևս ուղիներ են ուսումնասիրում ոլորտը կարգավորելու համար:
Համաձայն Global Web Index-ի՝ 2020 թվականին Հարավային Աֆրիկայի բնակչության մոտ 15%-ը ներդրումներ է կատարել բիթքոյնում ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում