Վրացական գինին ամենաթանկը վաճառվում է ԱՄՆ-ում, իսկ ամենէժանը՝ Լեհաստանում։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականին այդ ըմպելիքի մեկ լիտրի միջին գինը ԱՄՆ-ում կազմել է 6 դոլար, իսկ Լեհաստանում՝ 2.5 դոլար։ Միջինում վրացական գինու արտահանման գինը համաշխարհային շուկայում մրցունակ է եղել և կազմել է 2.9 դոլար մեկ լիտրի դիմաց։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որը կազմում է վրացական գինու ամբողջ արտահանման 66 տոկոսը, ապա այն անմիջապես հաջորդում է Լեհաստանին՝ մեկ լիտրի արժեքը կազմում է 2.7 դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում