Երևանում դատապարտվածների թվաքանակն աճել է 84%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մեր վերլուծություններում պարբերաբար անդրադառնում ենք հանրապետությունում արձանագրված հանցագործություններին։ Վերջիններիս դիտարկումը օգնում է հասկանալ մեր քաղաքացիների անվտանգային միջավայրը, որն էական գործոն է բարեկեցիկ հասարակության ձևավորման տեսանկյունից։

2024թ. դատապարտվածների թվաքանակը  կազմել է 6,179 մարդ` 2023թ․ համեմատ աճելով շուրջ 2 անգամ։

Դիտարկենք դատապարտվածների թվաքանակը Երևանում և ՀՀ մարզերում․

Երևանում դատապարտվածների թվաքանակը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 84%-ով՝ կազմելով 1,503 մարդ։

2024թ. դատապարտվածների թվաքանակի ամենամեծ աճը՝ 5․2 անգամ, արձանագրվել է Արմավիրի մարզում` 938 մարդ։

2024թ․ 2023թ․ համեմատ ամենաքիչ աճը՝ 23%-ով, դիտվել է Լոռու մարզում` 397 մարդ։

  • 2024թ․ Հայաստանի բոլոր բնակավայրերում դիտվել է դատապարտվածների թվաքանակի աճ։

2024թ․ դատապարտվածների թվաքանակում կանանց մասնաբաժինը կազմում է 2%: Դատապարտվածների թվաքանակում զգալի մասնաբաժին 30-39 և 18-29 տարեկանները` համապատասխանաբար 37% և 32%։

  • Դատապարտվածների շուրջ 74%-ը կազմում են չաշխատող և չսովորող աշխատունակները։

Դատապարտվածների 68% երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել։

Դատապարտվածների 10% խառնված է եղել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով