Շինտեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ և ջերմոցային տնտեսություն: Գրեթե չկան ոլորտներ, որտեղ լիզինգը մուտք չի գործել և սա նաև Լիզինգ էքսպոյի շնորհիվ: Ամեն տարի ընդլայնելով և զարգացնելով մասշտաբները՝ Լիզինգ էքսպոյի երեք օրերը դառնում են հաջողակ բիզնեսների լավագույն մեկնարկը:
Տասնյակ տաղավարների կողքին՝ Լիզինգ էքսպո 2025-ին իր տաղավարով կներկայանա նաև էկոնոմիկայի նախարարությունը: Էքսպոյի երեք օրերը կդառնան բացառիկ հնարավորություն պետություն-գործարար շփումների և պետական սուբսիդավորման ծրագրերին ծանոթանալու համար:
Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսի գլխավոր առաքելությունն է ավելի հասանելի և հասկանալի դարձնել լիզինգ ֆինանսական գործիքը: Հենց Լիզինգ էքսպոյի շրջանակներում են բազմաթիվ սկսնակ և կայացած ընկերություններ կարողացել հաջող գործարքներ կնքել՝ թարմացնելով սարքավորումներն ու զարգացնելով իրենց բիզնեսը:
Մանրամասն` տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում