2025 թվականի առաջին եռամսյակում Samsung-ի շահույթը կազմել է 5,2 տրլն վոն (3,62 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ նվազելով։
Ընկերությունն ակնկալում է շահույթի անկում՝ արհեստական ինտելեկտի չիպերի թույլ վաճառքի և դրանց արտադրության հետ կապված կորուստների պատճառով, հայտնում է Reuters-ը։
Բացի այդ, սպասվում է, որ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը ոչ միայն կբարձրացնեն սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի արտադրության արժեքը, այլև բացասաբար կանդրադառնան սպառողների պահանջարկի վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում