Լավ քննարկումներ ենք ունեցել Նեթանյահուի հետ երկկողմ առևտրի վերաբերյալ. Թրամփ

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ լավ քննարկումներ են եղել Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև երկկողմ առևտրի վերաբերյալ։

«Մենք այսօր մի քանի հիանալի քննարկումներ ունեցանք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Իսրայելի և նրա առևտրի ոչ այնքան ակնհայտ թեմայի շուրջ»,— ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։

Միաժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական կողմը պատրաստ է կարճ ժամանակում վերացնել ամերիկյան ապրանքների առևտրային արգելքները՝ խոստանալով վերացնել նաև ներմուծման ներկայիս մաքսատուրքերը։

«Մենք կվերացնենք ԱՄՆ-ի հետ առևտրային դեֆիցիտը: Մենք մտադիր ենք դա անել շատ արագ: Կարծում ենք, որ դա ճիշտ գործողություն է, և մենք մտադիր ենք նաև վերացնել առևտրային խոչընդոտները, առևտրային արգելքների մի ամբողջ շարք, որոնք անհարկի են կանգնեցվել», — նշել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն ապրիլի 6-ին ասել է, որ ծրագրում է Թրամփի հետ քննարկել իսրայելական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերը, ինչպես նաև Գազայի հատվածում հակամարտությունը։

Թրամփը մի շարք երկրներից ԱՄՆ ներմուծման հայելային մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարեց ապրիլի 2-ին, այդ միջոցառումների շրջանակում 17% մաքսատուրք է սահմանվել իսրայելական ապրանքների վրա։ Միաժամանակ Եվրամիությունը (ԵՄ) ստացել է 20%, իսկ Չինաստանը՝ 34% տոկոսադրույք։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով