Tesla-ն կարող է վաճառքի համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել

1 Min Read

Ըստ BloombergNEF-ի գնահատման՝ Tesla-ն երրորդ եռամսյակում վաճառել է մոտ 200,000 Model Y՝ այս տարի այս մոդելի ընդհանուր վաճառքը հասցնելով ավելի քան 500,000-ի, ինչը բավարար է աշխարհի ամենավաճառվող մեքենաների հնգյակ մտնելու համար:

Model Y-ը, այսպիսով, շրջանցում է որոշ հայտնի անուններ։ Ford-ը, օրինակ, անցյալ տարի վաճառել է մոտ 562,000 F-150 պիկապ: Tesla-ի ամենագնացը, ամենայն հավանականությամբ, գերազանցել է այս ցուցանիշը երրորդ եռամսյակում և պետք է առաջատարի դիրքը ստանձնի ամբողջ տարվա ընթացքում:

Այնուհետ հաջորդում են ճապոնացիները․ Honda HRV-ն, Toyota Camry-ն և Nissan Sentra-ն անցյալ տարի վաճառել են ավելի քան 700,000 մեքենա:

Մի քանի ամսից միայն պարզ դառնա, թե արդյոք Model Y-ը կկարողանա անցնել այս երեքին, բայց Tesla-ն ունի բոլոր հնարավորությունները։

Անցյալ տարի աշխարհի լավագույն եռյակում էին Honda CR-V-ն ու Toyota Corolla-ն ու RAV4-ը: Նրանցից առաջ անցնելը չափազանց մեծ մարտահրավեր է Model Y-ի համար այս տարի: Սակայն Tesla Model Y-ը կարող է հավակնել 2023 թվականին աշխարհում ամենավաճառվող ավտոմեքենայի կոչմանը ։

 

Կիսվեք այս հոդվածով