Goldman Sachs ներդրումային բանկի վերլուծաբանները կարճաժամկետ հեռանկարում նվազեցրել են ԱՄՆ տնտեսության վիճակի մասով կանխատեսումը և 12 ամսվա ընթացքում ռեցեսիայի հավանականությունը հասցրել են 45%:
Goldman Sachs-ի նախորդ կանխատեսումը հնարավոր ռեցեսիայի հավանականության մասով կազմում էր 35% էր: Այն փոխելու որոշումը բանկում կապել են մաքսատուրքերի հետ, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհի շատ երկրների նկատմամբ։ Այս ֆոնին ուժեղացել են շուկաների մտավախությունները առեւտրային պատերազմից առաջ:
Որո՞նք են OECD/ՏՀԶԿ անդամ առաջատար երկրները ՀՆԱ-ի աճով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Բանկի վերլուծաբանների կարծիքով` ֆինանսական պայմանների վատթարացումը եւ քաղաքական անորոշության աճը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն կապիտալ ծախսերի ավելի մեծ կրճատման, քան նախկինում ենթադրվում էր: Նշվում է, որ անցյալ շաբաթ JPMorgan-ը ԱՄՆ-ում և աշխարհում ռեցեսիայի հավանականությունը գնահատել է 60%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում