Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ պետական արդյունավետության վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը աջակցություն է հայտնել Եվրոպական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարին՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծել է մաքսային հարկեր ԵՄ-ի նկատմամբ։
«Հուսով եմ, որ կհասնենք այն պայմանավորվածությանը, որ և՛ Եվրոպան, և՛ ԱՄՆ-ը պետք է ձգտեն զրոյական մաքսատուրքերի պայմանների՝ փաստացի ստեղծելով ազատ առևտրի գոտի», — հայտարարել է գործարարը՝ տեսազանգով հանդես գալով Իտալիայում անցկացվող «Լիգայի կոնգրեսի» ժամանակ, որը կազմակերպվել էր երկրի փոխվարչապետ Մատեո Սալվինիի կողմից։
Մասկը նաև ընդգծել է, որ կողմ է ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև ազատ տեղաշարժի և աշխատանքի իրավունքին։ Նրա խոսքով՝ հենց այսպիսի խորհուրդ է տվել Սպիտակ տան ղեկավարին։
Ավելի վաղ Մասկը մտահոգություն էր հայտնել Եվրոպայում հաճախակի դարձած ահաբեկչությունների կապակցությամբ և զգուշացրել էր հնարավոր «լայնածավալ կոտորածների» մասին ԵՄ երկրներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում