Փոփոխություններ և լրացումներ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում

1 Min Read
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը  հայտնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ.-ի պետական աջակցության ծրագրում։
📄Որոշմամբ համայնքների և Էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքման ժամկետը երկարացվել է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 22-ը։
✅Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 25-ը։
🌾Ծրագրի շրջանակում ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև 2022 թ.-ի նոյեմբերի 15-ը։
Share This Article
7 Comments