Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 7-ին, հայաստանցիներն Wildberries-ից ակտիվորեն գնում էին ժամանակակից թրենդներն արտացոլող նվերներ։
Սպառողների նախասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ այս տարի հատկապես սիրված են «Գեղեցկություն» անվանակարգի ապրանքները, ինչպես նաև «քաղցր և բուրավետ» նվերները:
Հոգ տանելով սիրելիների մասին
«Կոսմետիկա» անվանակարգի ապրանքները շարունակում են մնալ ամենապահանջվածը սպառողների շրջանում: Այս տարի հատկապես առանձնանում են յուղերի (+480%) և մատիտների (+751%) վաճառքները՝ հաստատելով բարձրորակ և բազմաֆունկցիոնալ մաշկի խնամքի և դիմահարդարման միջոցների նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Հոնքերի խնամքի համար նախատեսված տեսականին նույնպես թրենդային է. հոնքերի գելերը (+245%) և փոշիները (+494%) հայտնի ապրանքատեսակների լավագույն ցանկում են: Պահանջված են նաև մաշկի վերականգնումն ու խնամքն ապահովող ապրանքները. քսուքները (+165%) և տոնային կրեմները (+136%) շարունակում են ուրախացնել հաճախորդներին։
Սպասված և ցանկալի նվերներ են դարձել դեկորատիվ կոսմետիկայի հավաքածուների տեսքով անակնկալները (+781%), նախասիրությունների շարքում պահանջված են մնում նաև օծանելիքները (+166%) և շրթներկները (+482%)։
Քաղցր նվերներն այս սեզոնի թրենդն են
Սննդի կատեգորիայում աճում է հետաքրքրությունը «քաղցր» նվերների նկատմամբ։ Հատկապես աճել է քաղցրավենիքի (+615%) և սալիկ շոկոլադի (+668%) վաճառքը։ Պահանջված են նաև չրերը (+84%). սա հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ միայն համեղ, այլև առողջարար նվերներ մատուցել։
Կենցաղային տեխնիկա՝ հետաքրքրության անսպասելի աճ
Կենցաղային տեխնիկայի կատեգորիան անսպասելի աճ է ցուցաբերում. Գոլորշումիջոցով մաքրող սարքավորումների (+3381%) և ոճավորող արդուկների (+3%) վաճառքը ցույց է տալիս, որ գնորդներն ավելի ու ավելի են ընտրում տնային ապրանքներ, որոնք նպաստում են անձնական խնամքին և կյանքի ավելի լավ որակին:
Ամեն տարի Wildberries-ի հաճախորդներն ավելի ու ավելի ուշադիր են դառնում իրենց ընտրության նկատմամբ՝ կենտրոնանալով ոչ միայն ավանդույթների, այլ նաև տոնն ավելի առանձնահատուկ դարձնող թրենդների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում