ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով ազգային խորհրդի ղեկավար Քևին Հասեթը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ դիմել են Սպիտակ տանը՝ առաջարկելով սկսել բանակցություններ՝ կարգավորելու այն մաքսատուրքերը, որոնք սահմանվել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Քաղաքական գործիչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ դիմումներով որոշումներ ընդունելու և դրան հաջորդող նոր առևտրային համաձայնագրեր կնքելու հարցում անձամբ կորոշի Ամերիկայի նախագահը։
«Ավելի քան 50 երկիր փորձում են նախագահի հետ համաձայնության գալ նման կարգավիճակի շուրջ», — հայտարարել է Հասեթը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բոլոր ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։
Ներմուծման համար հիմնական սակագինը կազմել է 10%, սակայն որոշ երկրների արտադրողների համար այն գերազանցում է 50%-ը։ Ռուսաստան, ինչպես նաև Բելառուս, Իրան, Կանադա և Մեքսիկա այդ ցանկում չեն ընդգրկվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում