Ամերիկացիները և՞ս անհանգստացած են. Հարցումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Թրամփի կողմից վավերացված առևտրային գործընկերների հետ հարաբերությունների նոր մոտեցումը ոչ միանշանակ է ընդունվում ինչպես արտերկրում, այնպես էլ հենց ԱՄՆ-ում. ամերիկացիները ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։

Ամերիկյան հասարակությունում առաջացած իրարանցման մասին է խոսում 1,600-ից ավելի չափահաս ամերիկացիների շրջանում իրականացված հարցումը, որը կատարվել է 2025թ․ մարտի 16-18 ընկած ժամանակահատվածում․

Հարցվողներին տրվել է մեկ հարց՝ արդյո՞ք Թրամփի կողմից սահմանվելիք մաքսատուրքերը կվնասեն/կօգնեն միջին վիճակագրական ամերիկացուն։

Հարցվողների 61% այն կարծիքին է, որ միջին ամերիկացին կտուժի, իսկ 14% կարծիքով՝ կօգտվի։

Հարցվածների շրջանում դեմոկրատների և նրանց աջակիցների 88% կարծում են, որ Թրամփի քաղաքականությունը կվնասի ամերիկացիներին։ Այս կարծիքին են նաև հանրապետականների և նրանց աջակիցների 36%-ը։ 


«Ամերիկյան դարի վերջ». ինչպես է Թրամփը փոխում աշխարհակարգը


Այսպիսով, նկատում ենք, որ Թրամփի քաղաքականության աջակիցների թվաքանակն այնքան էլ շատ չէ, որը վատ նշան է տնտեսավարողների վարքագծի  կառուցման տեսանկյունից։

Ձևավորված բացասական վարքագիծը կարող է ամբողջովին խափանել ամերիկյան ղեկավարության պլանները, հետևաբար, պետք է զգոն լինել և անհրաժեշտ պահին փոխել ռազմավարությունը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով