Ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնների արժեքը կարող է աճել 43%-ով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած նոր մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Rosenblatt Securities ներդրումային բանկի վերլուծաբանների գնահատականները։
Նրանց հաշվարկներով՝ iPhone 16-ի բազային մոդելը, որը նախկինում արժեր 799 դոլար, կարող է թանկանալ մինչև 1142 դոլար, իսկ լավագույն տարբերակի՝ iPhone 16 Pro Max-ի գինը 1599 դոլարից կբարձրանա մինչև 2300 դոլար։ Փորձագետները բացատրում են, որ նման աճը հնարավոր է, եթե Apple-ը, որի արտադրությունը հիմնականում կենտրոնացված է Չինաստանում, հավելյալ ծախսերը տեղափոխի սպառողներին։
Հրատարակությունը հիշեցնում է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփն արդեն մաքսատուրքեր էր սահմանել չինական շատ ապրանքների վրա՝ փորձելով խրախուսել ամերիկյան ընկերություններին արտադրությունը տեղափոխել ԱՄՆ կամ հարևան երկրներ։ Այն ժամանակ Apple-ը կարողացավ որոշակի բացառություններ ապահովել, բայց այս անգամ բացառություններ չեն հայտարարվել:
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա ասաց, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կսահմանի 10 տոկոս։ Առանձին պետությունների համար նա սահմանեց անհատական սակագներ։ Տուրքերի ներդրումից հետո ամերիկյան շուկան հզոր անկում ապրեց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում