ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Պեկինի՝ ԱՄՆ բոլոր ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու որոշմանը, ասելով, որ Չինաստանը խուճապի է մատնվել և սխալ է թույլ տվել։
«Չինաստանը մեծ սխալ թույլ տվեց՝ ենթարկվելով խուճապին, շքեղություն, որը նա իրեն թույլ տալ չի կարող»։ – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում իր հրապարակման մեջ՝ չմանրամասնելով իր հայտարարության մեջ։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդին առընթեր Չինաստանի սակագների հանձնաժողովը հայտարարել էր ապրիլի 10-ից ԱՄՆ-ից եկող բոլոր ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին՝ 34%-ով: Հանձնաժողովի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային առևտրի նորմերը, վնասում են Չինաստանի օրինական շահերը և հանդիսանում են «ահաբեկման քաղաքականության բացահայտ դրսեւորում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում