Կանադան մտադիր է զբաղեցնել ԱՄՆ-ի տեղը

1 Min Read

Կանադան պատրաստ է փոխարինել ԱՄՆ-ին որպես համաշխարհային առաջնորդ, հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին։ Նրա խոսքերը հայտնում է The New York Times-ը։

«Եթե ԱՄՆ-ն այլևս չցանկանա առաջնորդ լինել, այն կդառնա Կանադան»,— նշել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով, ավարտվել է 80-ամյա ժամանակահատվածը, որի ընթացքում ԱՄՆ-ը հանդես էր գալիս որպես համաշխարհային տնտեսության առանցքային խաղացող, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշինքներ կառուցում, ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակման աջակցությամբ։

«Սա, իհարկե, ողբերգություն է, բայց միևնույն ժամանակ նոր իրողություն»,— հավելեց վարչապետը։

Նախկինում Քարնին արդեն խոսել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախկին ձևաչափի դադարեցման մասին՝ մատնանշելով Կանադայի տնտեսական ռազմավարության արմատական ​​փոփոխությունների անհրաժեշտությունը Վաշինգտոնի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականության պատճառով։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով