Վիետնամի կառավարությունը պատրաստ է վերացնել ամերիկյան ապրանքների բոլոր մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Հենց նոր արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Լամի հետ, ով ինձ ասաց, որ Վիետնամը ցանկանում է իջեցնել իր մաքսատուրքերը զրոյի, եթե կարողանա համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ», — գրել է նա:
Թրամփը ասել է, որ «անհամբերությամբ է սպասում» մոտ ապագայում Լամի հետ հանդիպմանը։
Վիետնամի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ 2024 թվականին Վիետնամի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 132 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Վիետնամի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը։
Չորեքշաբթի օրը Թրամփը պատասխան մաքսատուրքեր սահմանեց Վիետնամի նկատմամբ 46%-ի չափով։ Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում