Իսրայելական ընկերությունը սկսել է 3D տպագիր սաղմոն արտադրել ռեստորանների համար

2 Min Read
Իսրայելական Plantish ընկերություն սկսել է ռեստորաններին մատակարարել 3D տպագրությամբ բուսական հիմքով սաղմոն:
Ընկերությունը մտադիր է էապես նպաստել սննդի արդյունաբերության ձևերի փոփոխությանը, մասնավորապես՝ մարդկության կողմից ձկնատեսակների սպառման մասով: Ընկերության հիմնադիրները հույս ունեն, որ նոր տեխնոլոգիան կօգնի փրկել ձկների պոպուլյացիան:
Plantish-ը ստացել է $2 միլիոն դոլարի նախնական ֆինանսավորում TechAviv Founder Partners իսրայելական կենտրոնացած հիմնադրամից, որն աջակցել է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերի լոգիստիկ Flytrex-ը և Nas Academy-ն:
Արտադրության համար ստարտափն օգտագործում է բուսական բաղադրիչներ, որոնք հարստացված են սպիտակուցներով և օմեգա-3-ով՝ իրական ձկների հետ համեմատելի համամասնություններով։ Արտադրողները նշում են, որ իրենց ձուկը ներառում է բոլոր սպիտակուցներն ու հիմնական սննդանյութերը, սակայն զերծ է սնդիկից, միկրոպլաստիկներից և օվկիանոսում տարածված այլ աղտոտող նյութերից:
Ըստ ընկերության ներկայացուցիչների, սաղմոնի արտադրությունը միայն առաջին քայլն է սննդի արդյունաբերության արդիականացման ուղղությամբ։ Նրանց ծրագրերը ներառում են բոլոր տեսակի ձկների ստեղծումը, որոնք վաճառվում և սպառվում են ֆիլեի տեսքով։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ձկան համաշխարհային սպառումը 2018 թվականին կազմել է 179 միլիոն տոննա և նախատեսվում է, որ 2030 թվականին կհասնի 204 միլիոն տոննայի։ Այս փոփոխությունը էական ազդեցություն կունենա օվկիանոսների զարգացման վրա և կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել, եթե ձկնատեսակների որսը շարունակվի մեծանալ։
Նշենք նաև, որ 2018 թվականին ձկան համաշխարհային արտադրության մոտ 88%-ը (156 մլն տոննա) օգտագործվել է մարդու ուղղակի սպառման համար։ Մնացած 12%-ը (22 մլն տոննա) օգտագործվել է ոչ պարենային նպատակներով, որի 82%-ը (կամ 18 մլն տոննան) օգտագործվել է ձկան ալյուրի և ձկան յուղի արտադրության համար։
Ըստ Good Food Institute-ի զեկույցի՝ բուսական ծագման ծովամթերքի շուկան դեռևս փոքր է, համեմատած բուսական մսի արդյունաբերության հետ, բայց վաճառքը առաջիկա տարիներին կարող է աճել 221 միլիոն դոլարով, եթե այն կարողանար գրավել նույն մասնաբաժինը ծովամթերքի շուկայում, որն ունի բուսական մսի արտադրություն մսի շուկայում:
Կիսվեք այս հոդվածով