Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է 208 միլիարդ դոլարով, քանի որ արժեթղթերի շուկաներն անկում են ապրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հսկայական առևտրային մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո:
Միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունն օրական կրճատվել է միջինը 3,3%-ով։
Ամենից շատ տուժել են ամերիկացի միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգն ու Ջեֆ Բեզոսը։
Meta արժեթղթերի արժեքի անկումը Ցուկերբերգի կարողությունը կրճատել է 17,9 մլրդ դոլարով, իսկ Բեզոսը կորցրել է 15,9 մլրդ դոլար Amazon-ի բաժնետոմսերի գնի նվազման պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում