Չինաստանի Պետական խորհուրդը հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ կմտնի 34% մաքսատուրք ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի նկատմամբ 34% մաքսատուրք սահմանելու որոշման։
Պեկինը դիմում է ԱՀԿ և խստացնում է վերահսկողությունը
Չինաստանը նաև հայտարարել է, որ դիմել է ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) ԱՄՆ-ի կողմից իր առևտրային գործընկերների դեմ սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ։
Բացի այդ, 16 ամերիկյան ընկերություններ ներառվել են Չինաստանի արտահանման վերահսկողության ցուցակում՝ երկակի նշանակության ապրանքների արտահանումը վերահսկելու նպատակով։ Այս մասին հայտնել է Չինաստանի Առևտրի նախարարությունը։
ԱՄՆ ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ
Համաձայն Չինաստանի արտահանման վերահսկողության մասին օրենքի, երկակի նշանակության ապրանքների վերահսկման կարգավորումների և ազգային անվտանգության պաշտպանության միջոցառումների՝ High Point Aerotechnologies և ևս 15 ամերիկյան ընկերություններ ընդգրկվել են արտահանման վերահսկման ցուցակում։
Եվս 11 ամերիկյան ընկերություններ ավելացվել են «ненадежные субъекты»՝ անվստահելի սուբյեկտների ցուցակում՝ Թայվանի հետ ռազմական համագործակցության համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում